Մազերի խնամք
Պատրաստվում եք ներկե՞լ մազերը՝ օգտագործեք թեյ
Հայտնի է, որ մազերի լավագույն բնական ներկող միջոցը խնան է: Խնայի բացման համար թեյի թուրմ օգտագործելով, կարելի է հարստացնել մազերի գույնը տաք շագանակագույն երանգներով: Բայց նույնիսկ առանց խնայի, թունդ թեյով կարելի է մազերին հիանալի գույն հաղորդել:
Սա հատկապես արդիական է նրանց համար, ովքեր վախենում են ներկել իրենց մազերը քիմիական ներկերով: Մենք կներկայացնենք մազերը թեյով ներկելու մի քանի տարբերակ, արդյունքում մազերը ոչ միայն նոր երանգ, այլև թարմ և առողջ տեսք կստանան:
Ինչպես ստանալ տարբեր երանգներ՝ թեյի օգնությամբ
Երկու թեյի գդալ սև թեյի վրա լցրեք երկու բաժակ եռացրած ջուր և դանդաղ կրակի վրա՝ կափարիչի տակ թրմեք 20-25 րոպե, հետո քամեք: Տաք թուրմը քսեք թարմ լվացած և չորացրած մազերին, ծածկեք մազերը պոլիէթիլենային տոպրակով, իսկ հետո՝ խավավոր սրբիչով:
Շագանակագույն երանգի համար բավական է պահել 15-20 րոպե, ավելի մուգ գույն կարելի է ստանալ 30-40 րոպեում: Մազերը լվանալ պետք չէ:
Պղնձագույն երանգ կարելի է ստանալ՝ օգտագործելով ընկույզի տերևներ և թեյի թուրմ: Վերցնել ընկույզի չորացրած-մանրացրած տերևներ՝ 2-3 ճաշի գդալ, սև թեյ՝ 2 ճաշի գդալ, վրան լցնել 0,5 լ եռացրած ջուր և եռացնել դանդաղ կրակի վրա 20 րոպե, թողնել թրմվի ևս 10-15 րոպե, քամել և քսել խառնուրդը լվացած մազերին:
Վառ պղնձագույն երանգ կարելի է ստանալ՝ օգտագործելով թեյի և սոխի կճեպի թուրմ: 200 գրամ սոխի կճեպը 20ր եռացրեք o,5 լիտր խաղողի սպիտակ գինու մեջ՝ թույլ կրակի վրա (նախնական մուգ գույնի դեպքում կարելի է օգտագործել խաղողի կարմիր գինի կամ սև արոսենու եփուկ): Առանձին եփեք 2 ճաշի գդալ սև թեյ և գինու եռալուն պես՝ ավելացրեք այն սոխի եփուկին: Քամեք և տաք վիճակում քսեք թարմ լվացած և չորացրած մազերին: Մազերը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, իսկ վերևից՝ խավոտ սրբիչով: Թողեք 40 ր, հետո թեթև ողողեք տաք ջրով և չորացրեք սրբիչով:
Մազերը սնուցող և ներկող դիմակ՝ թեյով
Միաժամանակ ծածկել սպիտակներն ու մազերին առողջ փայլ հաղորդել՝ կարելի է մազերը սնուցող դիմակի շնորհիվ: Երկու ճաշի գդալ սև թեյի վրա լցրեք երկու բաժակ եռացրած ջուր, թրմեք 8-10 րոպե, հետո քամեք: Ձվի դեղնուցը հարեք 1 ճաշի գդալ կեֆիրի և 1 թեյի գդալ ձիթապտղի յուղի հետ: Խառնեք ստացված զանգվածը թեյի թուրմի հետ, լավ հարեք և տաքացրեք ջրի գոլորշու վրա: Տաք խառնուրդը քսեք թարմ լվացած մազերին, ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, իսկ հետո խավավոր սրբիչով: 1-1,5 ժամից մազերը լվացեք տաք ջրով և ողողեք թեյով կամ երիցուկի եփուկով: Եթե կա հնարավորություն, դիմակը կարելի է պահել նույնիսկ 3-5 ժամ:
Թեյը որպես մազերը ֆիքսող միջոց
Թեյի թուրմը կարելի է օգտագործել նաև որպես ֆիքսող միջոց՝ բիգուդիներով մազերը փաթաթելիս: Փաթաթելուց առաջ մազերը պետք է թրջել՝ ոչ շատ քաղցր թեյի թունդ թուրմով. երկու թեյի գդալ թեյի խոտի վրա լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր, թրմեք 5-7 րոպե, քամեք, ավելացրեք 0,5 թեյի գդալ շաքար: Ամեն փունջը պտտելիս՝ թրջեք բամբակի խծուծի օգնությամբ: Չորացրեք մազերն ինչպես միշտ, և ոչ մի քամի էլ ձեզ չի վախեցնի:
11.09.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ